Նաիրիտցիները՝ Ազատության հրապարակում. ՀՀ-ում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են 1 մայիսի 2015 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի կրճատված ու գործող մի քանի հարյուր աշխատակիցներ մայիսի 1-ին` Աշխատավորների միջազգային օրը հավաքվել են Ազատության հրապարակում և սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցելու է տոնական համերգի: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են «պարտքի մարում». Նրանք Ազատության հրապարակ են եկել նաև այլ պաստառներով՝ «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Հայաստանում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են», և ոչ միայն, գրում է Tert.am-ը: Ազատության հրապարակում է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նախ բարձրախոսով շնորհավորել է նաիրիտցիներին՝ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, ապա կոչ արել ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ նախագահն արդեն Օպերայի և բալետի թատրոնի շենքում է, և նաիրիտցիները որոշել են երթով գնալ դեպի կառավարություն՝ այնտեղ հնչեցնելու իրենց պահանջը: Մարտի 24-ի ցույցի ժամանակ նաիրիտցիները հայտնել էին, որ նամակ են պատրաստել ուղղված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ընդդեմ Հայաստանի կառավարության: Նամակը 2006-ից մինչև օրս շարունակվող յուրացումների մասին է: «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը տեղեկացրել է, որ ինչպես ամեն երեքշաբթի ժամը 11-ին, գալիք երեքշաբթի էլ կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց: Կառավարության ապրիլի 2-ի նիստից հետո վարչապետն ընդունել է նաիրիտցիներին: Նրանք ապրիլի 17-ին վերջնահաշվարկի մասով հստակ ժամանակացույց են պահանջել: Չնայած դրան նաիրիտցիները դժգոհ էին հանդիպումից և նշում էին, որ չեն դադարացնելու բողոքի ակցիաները: Միակ լավ լուրը նրանք այն էին համարում, որ երբ ներկայացրել են, թե չեն կարողանում մուծել իրենց ուսանող երեխաների ուսման վարձերը, վարչապետը հանձնարարել է այդ սովորող երեխաների ցուցակը ներկայացնել, իսկ կոմունալ վճարների վերաբերյալ ասել է, որ ոչինչ չի կարող անել: «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի: «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |