Ընտրություններ Արցախում. Բաքվի սպառնալիքների ֆոնին դիտորդներ կան Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից 2 մայիսի 2015 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է պետության համար: Իսկ այսօր՝ մայիսի 2-ին, ավարտվել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: ԼՂՀ Ընտրական օրենսգրքով՝ այսօր լռության օր է, քանի որ ընտրությունները մայիսի 3-ին են: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշել է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդ և 110 տեղական դիտորդ, գրում է Tert.am-ը: «Հավատարմագրումը այսօր դեռ շարունակվում է և նրանց թիվը հստակ կարելի կլինի ասել այսօր՝ ավելի ուշ: Բայց կարող եմ նշել, որ Ֆրանսիայից պատվիրակություն ունենք, ԱՄՆ-ից, ինչպես նաև Գերմանիայից»,- ասել է նա: Պաշտոնական Բաքուն սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին: «Չի բացառվում, որ այդ դիտորդների (բառը՝ չակերտներում) նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ», - մասնավորապես ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևը : Ավելի վաղ The Fresno Bee –ն գրել է. «Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»: Սրբուհի Արզումանյանը նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցների 90-ից ավելի լրագրողներ: Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»: ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատը վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացի: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |