Ադրբեջանը մերժում է համագործակցության վերաբերյալ Ղարաբաղի ցանկացած առաջարկ12 սեպտեմբերի 2006 - 19:12 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից համագործակցության առաջարկներ չեն եղել, եւ ընդհանրապես, ես չեմ գտնում, որ Բաքուն համագործակցություն հաստատելու եւ կառուցողական մթնոլորտ ստեղծելու նպատակներ ունի»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը այլ նպատակներ ունի. Ղարաբաղի շուրջ խնդիրներ ստեղծել եւ հասնել նրան, որպեսզի միջազգային հանրությունը քննադատի այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում: «Եթե Ադրբեջանի կողմից համագործակցության վերաբերյալ առաջարկություններ հնչեին, մենք ուրախությամբ ընդառաջ կգնայինք»,- ասել է ԼՂՀ նախագահը:ԼՂՀ նախագահի խոսքերով, երկրի իշխանությունները բազմաթիվ անգամներ դիմել են ադրբեջանցի գործընկերներին նմանատիպ առաջարկներով, սակայն անարդյունք: «Մենք գտնում ենք, որ որքան շատ շփվենք ադրբեջանցիների հետ, հակամարտությունը կարգավորելու այնքան ավելի շատ շանսեր կան: Մենք սահմանամերձ շրջաններում բազմաթիվ հարցեր ունենք` կապված ջրի, հրդեհների եւ այլ խնդիրների հետ: Համոզված եմ, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը եւս շահագրգռված է շփումների մեջ, քանի խոսքը նրանց ամենօրյա խնդիրների մասին է: Սակայն դրա դեմ միշտ հանդես են եկել Ադրբեջանի իշխանությունները, որոնք մերժում են համագործակցության վերաբերյալ Ղարաբաղի ցանկացած առաջարկ»,- ասել է ԼՂՀ նախագահը, հայտնում է KarabakhOpen-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |