Սեպտեմբերի 14-ից ուղեւորներին կսկսի սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման նոր սրահը12 սեպտեմբերի 2006 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ից ուղեւորներին կսկսի սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման նոր սրահը: Այն ամբողջության համապատասխանում է միջազգային նորմերին, մասնավորապես, դահլիճում գործում են սահմանապահների 12 խցիկ` առաջվա վեցի փոխարեն, ուղեբառների ընդունման երկու բաժին, որոնք կկարողանան միաժամանակ սպասարկել 4 չվերթ` նորացված կոմպյուտեարային տեխնիկայով: Նոր սրահը մեկ ժամում կկարողանա սպասարկել մինչեւ 1000 ուղեւոր:«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի շինարարական աշխատանքները ծրագրված է ավերատել 2007 թվականի մայիսին: Մինչ այդ կսկսի գործել նաեւ մեկնման նոր սրահը: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի նորացման համար Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (EBRD) տրամադրել է $30 մլն.-ի չափով վարկ մինչեւ 7 տարի մարման ժամկետով: Դրա վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է EBRD, DEG եւ «Հայաստանի միջազգային օդակայաններ» ընկերության միջեւ: Նշենք նաեւ, որ «Հայաստանի միջազգային օդակայններ» ընկերությունը իրականացնում է նաեւ «Զվարթնոց»-ի կոնցեսիոն ղեկավարումը` Հայաստանի կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրի համաձայն: Օդանավակայնը անցել է ընկերության վերահսկողության տակ 30 տարի ժամկետով: Ընկերությունը պատրաստվում է այդ ժամանակահատվածում ներդնել մոտ $250 մլն., ինչի արդյունքում օդանավակայանի աստիճանը D-ից կհասնի B-ի, ինչը հնարավորություն կտա այն դարձնել տրանզիտային, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |