Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7.000-ը 4 մայիսի 2015 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7,3 հազարի, մայիսի 4-ին հայտնել է Նեպալի ոստիկանությունը: Ավելի վաղ, իշխանությունները հաստատել էին 7 240 զոհի առկայությոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ոստիկանության վերջին տվյալներով, զոհվել է 7 365 մարդ, տուժել է 14 366-ը: Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք է: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում: Մայիսի 4-ին նաև հայտնի դարձավ, որ փրկարարները շուրջ 100 դի են հայտնաբերել ձյունահյուսի տակ, որն առաջացել էր երկրաշարժի հետևանքով: Ավելի վաղ հայտարարվել էր 50 լեռնագնացների դիակների հայտնաբերման մասին: «Տեղացի կամավորներն ու ոստիկանությունը բահերով փորում են ձյան 2-մետրանոց շերտը բոլոր մարմինները դուրս բերելու նպատակով »,-գրել էր Ռոյթերս գործակալությունը նահանգի ղեկավարի օգնական Գաուտամա Ռիմալայի վրա հղումով: Նրա խոսքերով, զոհվածների թվում կարող են նաև օտարերկրացիներ լինել: Զոհվածների մարմինները հայտնաբերվեցին մայիսի 2-ին և 3-ին Լանգտանգ գյուղի մոտակայքում մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ հեռավորության վրա: Այս վայրը հայտնի է քայլարշավների սիրահարների շրջանում: Ներկայումս հայտնի չէ, թե որքան մարդ է եղել տեղանքում աղետի պահին, ըստ տեղի իշխանությունների մոտ 120 մարդ դեռ կարող է ձյան շերտի տակ լինել: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ փրկարարները փլատակների տակից դեռահաս են հանել, որը 5 օր անցկացրել էր Կատմանդուի փլատակների տակ: «Ավերիչ երկրաշարժից 5 օր անց փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 15 տարեկան մի տղայի»,-հայտնեց BBC-ին: Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռները տարհանել են ՌԴ և այլ երկների քաղաքացիների, որոնք ցանկացել են հեռանալ Նեպալից: Ըստ Նեպալում ՌԴ դեսպանության, Նեպալից տարհանվածների թվում եղել են նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիներ: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Նեպալում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և հայեր չկան: Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը պարենային օգնություն կցուցաբերի Նեպալում երկրաշարժից տուժած մոտ 1,4 մլն մարդու, հայտնել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ինչպես ասվում է զեկույցում, ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ 75 շրջաններից 39-ում: «Համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնություն ցուցաբերել 1,4 մլն մարդու առաջիկա երեք ամսում»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին կարգադրել է 15 մլն դոլար հատկացնել ՄԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին, ինչը «թույլ կտա միջազգային հումանիտար կազմակերպություններին արագ գործունեություն ծավալել»: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա` սկսած անձնական հիգիենայի պարագաներից մինչև դեղորայք և վրաններ ու գեներատորներ: Մինչդեռ Նեպալի իշխանությունները դժգոհեցին, որ որոշ երկրներ անհրաժեշտ ցորենի ու վրանների փոխարեն մայոնեզ ու այլ ոչ այնքան անհրաժեշտ ապրանքներ են ուղարկում: Նեպալի կառավարությունը ապրիլի 28-ին եռօրյա սուգ հայտարարեց ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների և զոհվածների որոնողական աշխատանքներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան ակնկալվում էր սահմանափակ ռեսուրսների պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-հայտաարել է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեվ Գաուտամը: Photo. AP Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |