![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Վիգեն Սարգսյան. 100-րդ տարելիցին մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զոհերի ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով, մայիսի 4-ին ասուլիսի ժամանակ, ամփոփելով արվածը և ներկայացնելով անելիքները, հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա փաստել է, որ ասվածի մասին են վկայում աշխարհում ապրիլի 24-ին հաջորդած և դեռ շարունակվող միջոցառումները: «Այս միջոցառումները շարունակվելու են մինչև տարվա վերջ՝ քաղաքական, մշակութային, սպորտային բովանդակության»,- ասել է նա և տեղեկացրել, որ ArmenianGenocide100.org կայքը շարունակելու է աշխատել նույն ինտենսիվությամբ՝ տեղեկացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող միջոցառումների մասին, գրում է Tert.am-ը: Իսկ ամփոփել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումները՝ Սարգսյանն ընդգծել է, որ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են: «Միջոցառումները, որ կայացան, մեր գնահատմամբ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մեր առջև դրել էինք. միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների որպես մարդկության դեմ հանցագործության պայքարի և դատապարտման հարցում հանրային կարծիք ձևավորելն ու մոբիլիզացնելն էր»,- ասել է նա: Վիգեն Սարգսյանը խոսել է Ցեղասպանության դեմ պայքարի ֆորումին հնչած առաջարկների մասին և դրանցից առանձնացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կողմից համաժողովին հնչեցրած կոչը: Այն է՝ Հայաստանը պետք է վերցնի առաջնորդի դերը ցեղասպանությունների դեմ պայքարի գործընթացում, որի մասին խոսեցին նաև այլոք: Ավելի քան 5 տասնյակ երկրից 600 ներկայացուցիչ էր ժամանել Երևան մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագրոծության» գլոբալ համաժողովին: Միջազգային իրավունքի աշխարհում առաջատար մասնագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ, պաշտոնյաներ ու վերապրածներ են խոսել՝ փաստերով, պահանջներով ու հուզիչ պատմություններով: Նրանք բարձրաձայնել են՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել: Իսկ ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի պրոֆեսոր Հենրի Թերիոն, որը նաև 2007-ից ի վեր ղեկավարել է Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցով խումբը, ասել է. «Ժխտողականության ավարտը կարող է լինել միայն փոխհատուցումը: Թուրքիայի հանրապետության տնտեսությունը հայերի գույքով է ստեղծվել: Այսօրվա Թուրքիան պետք է վերականգնի այն վնասը, որը պատճառել է հայերին 100 տարի առաջ: Հատուցումն անհնարին չէ»: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգողն առանձնացրել է ևս մի կարևոր խնդիր, որը լավագույնս արտահայտվեց ոգեկոչման օրերին՝ ազգային հոգևոր միասնականությունը: «Գագաթնակետն այդ առումով եղավ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում՝ սրբադասման արարողությունը, որն ազգային համախմբման, միասնականության կարևոր դրսևորում էր և ոչ միայն հայ եկեղեցիների զանգերի ղողանջները ողջ աշխարհով, այլև քույր եկեղեցիների զանգերի ղողանջն իրոք նախանշում էր համաքրիստոնեական հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և կարգին համամասնակից դառնալու եկեղեցիների ցանկությունը»,- ասել է նա: Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերը սրբադասվել են: Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների նախագահությամբ արարողությանը հնչել են հատուկ ընտրված նոր շարականը, օծվել սրբապատկերներ, կատարվե մասունքների առջև խոնարհման կարգ: Լռության րոպեին հետևել է աշխարհի բոլոր հայկական ու մի շարք այլ եկեղեցիների խորհրդանշական 100 զանգը: Աննախադեպ համախմբվածության ու ոգեղենության փայլուն իրադարձություն էր, ըստ Սարգսյանի, նաև System of a Down-ի համերգը, որը երիտասարդության ուշադրությունը գրավեց ցեղասպանության դեմ պայքարի խնդրին. «Չնայած եղանակային պայմաններին՝ ոգեղենությունն ու համախմբվածությունը, երիտասարդների աննախադեպ մասնակցությունն իրոք ցույց տվեցին, որ գաղափարը և այդ օրվա համերգը ճիշտ որոշում էր, ևս մեկ անգամ տղաներին մեծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել` նվիրված ու հետևողական մոտեցման համար»: Լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում Wake up the Souls շրջագայության երևանյան համերգն էր: Բայց SOAD-ի կիթառահար Դարոն Մալաքյանի հայտարարել է՝ սա միայն ռոք համերգ չէ՝ մեզ սպանողներից վրեժ է: Հայտնի ու սիրված անգլալեզու երգերի հետ SOAD-ը «Սարդարապատ»-ից, «Ղափամա»-ից, «Աման Թելո»-ից էլ հատվածներ է կատարել: Իսկ Թանկյանը, Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը պատմելով, ասել է. «ԱՄՆ կառավարության դիրքորոշումը ոչ միայն մեզ համար է աններելի, այլև բոլոր ամերիկացիների»: Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ հնարավոր դարձավ ապրիլի 24-ին Երևանի վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը։ «Մեզ հաջողվեց Երևանը պահել միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում, ապրիլի 24-ի միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերում էր»,- ասել է նա և տեղեկացրել, որ առաջիկա միջոցառումների շրջանակներում վաղը ՀՀ Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք պատարագին, երկու կաթողիկոսների մասնակցությամբ, այնուհետև միջոցառումները ԱՄՆ-ում և աշխարհի շատ քաղաքներում շարունակվելու են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |