Գերմանիան առաջին անգամ ներողություն է խնդրել Բելառուսից նացիստների հանցագործության համար 5 մայիսի 2015 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կառավարության Ռուսաստանի հետ միջհասարակական գործակցության լիազոր ներկայացուցիչ Հերնոտ Էրլերը Գերմանիայի անունից ներողություն է խնդրել Բելառուսից նացիստական ռեժիմի հանցագործությունների համար: Այս հայտարարությունը նա արել է մայիսի 4-ին Մինսկում` «Տրոստենեցը համաեվրոպական հիշողության մեջ» խորհրդաժողովի ընթացքում: Ըստ Էրլերի, նախկինում գերմանացի ոչ մի պաշտոնյա հրապարակավ ներողություն չի խնդրել Բելառուսի ժողովրդից: «Գերմանիայի կառավարության անունից ես ներողություն եմ խնդրում այդ իրադարձությունների համար»,-ասել է նա, հայտնում է DW-ն: Էրլերը նաև նշել է, որ Բելառուսի տարածքում տեղի է ունեցել հրեա բնակչության զանգվածային ոչնչացում: Նախկին խորհրդային հանրապետությունում ընդհանուր առմամբ զոհվել է 800 հազար հրեա, շատերը` «Փոքր Տրոստենեց» համակենտրոնացման ճամբարում: Ըստ քաղաքական գործչի, Գերմանիան գիտակցում է իր պատասխանատվությունը նացիոնալ-սոցիալիզմի հանցանքների համար: «Սա հանցագործություն է, որը չի մոռացվել, չի մոռացվում և չի մոռացվի»,-ասել է նա: Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կոչ արեց գերմանացիներին չմոռանալ նացիստական ռեժիմի ոճրագործությունների մասին: «Մենք պետք է հետաքրքրվենք անցյալով, դա անցյալի դասն է»,-ասել է նա ապրիլի 26-ին Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ: «Այսօր մենք լուրջ խնդիր ենք ստանձնում` չժխտել և կասկածի տակ չդնել այդ հանցագործությունները, ինչպես նաև վառ պահել զոհերի մասին հիշատակը»,-ասել է նա: Գերմանացիների խղճին է ծանրացած «մեղքի հսկայական զգացողությունը» 1933-1945 թթ. Եվրոպայի ամբողջ տարածքում կատարած հանցագործությունների համար»,-ասել է Գաուկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |