ՌԴ-ն մտադիր է ավելացնել ռուսական սպառազինության առաքումը Թուրքիա![]() 5 մայիսի 2015 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Ռոսօբորոնէքսպորտը» մտադիր է ընդլայնել ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի առաքումները Թուրքիա, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: «Այսօր Թուրքիայի շահերից ելնելով, մենք իրականացնում ենք Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռների հետվաճառքային սպասարկումն ու պահետամասերի առաքումը: Դեռևս սա հիմնական ուղղությունն է, սակայն մենք ակտիվորեն աշխատում ենք ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի առաքումները Թուրքիա ընդլայնելու վրա»,-մեջբերում է մամուլի ծառայությունը «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Անատոլի Աքսյոնովի խոսքը, որը մասնակցում է մայիսի 5-8-ը Ստամբուլում անցնող IDEF-2015 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին: Նա նշել է, որ թուրքական ռազմական արդյունաբերության ոլորտի հետ գործակցության երկրորդ կարևորագույն ուղղությունը գիտատեխնիկական ուղղությունն է: «Ըստ էության, ռազմական ոլորտում դա մեր հարաբերությունների ապագան է»,-ասել է Աքսյոնովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ամենահեռանկարային ուղղությունները «Ռոսօբորոնէքսպորտում» համարում են փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի, զրահատեխնիկայի, մարտավարական թվայնացված կապի միջոցների, ուղեծրային տիեզերական համակարգերի, ինչպես նաև ռազմածովային տեխնիկայի ու սպառազինության հետ կապված համատեղ նախագծերը: «Ռոսօբորոնէքսպորտը» միջազգային ցուցահանդեսին ներկայանում է ՌԴ ռազմական շուրջ 400 ձեռնարկությունների արտադրությամբ, հայտնել է Անատոլի Աքսյոնովը: Այդ թվում ցուցադրվում է ռուսական ռազմատեխնիկայի 20 նմուշ, այդ թվում Т-90С տանկեր ու Մի-28 ՆԷ ռազմական ուղղաթիռները: «Ռոսօբորոնէքսպորտը» հուսով է, որ գործակցությունը Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ կզարգանա: IDEF-2015 ընթացքում նախատեսվում է մի շարք բանակցություններ վարել և ներկայացնել ռուսական արտադրության նոր նմուշները»,-ասել է Աքսյոնովը: IDEF-2015 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 700 ընկերություն 46 երկրից: Ամենամեծ ցուցադրությունները ներկայացրել են Թուրքիան` 265 ընկերություն, և ԱՄՆ-ն` 101 ընկերություն: Ներկայացուցչական կլինեն նաև Գերմանիայի` 50 ընկերություն, Մեծ Բրիտանիայի` 45 ընկերություն, Ֆրանսիայի` 34 ընկերություն, տաղավարները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |