Կոնգրեսական. ԱՄՆ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրվող ֆինանասավորումն ու ռազմական աջակցությունը 5 մայիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցի հանձնախումը ջանքեր է գործադրում դադարեցնելու Ադրբեջանին տրվող ֆինանսավորումն ու ռազմական աջակցությունը: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: «Տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջացոռումներ ենք նախատեսում: Այս ժամանակահատվածում, երբ ծախսային մասով օրինագծեր են ընդունվում, մենք փորձում ենք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, ինչպես նաև Ղարաբաղին ավելի մեծ օգնության տրամադրմանը»,- անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը՝ նշել է կոնգրեսականը: Նա նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը և նկատել, որ Ադրբեջանն ավելի հարձակվողական և ռազմատենչ կեցվածք է որդեգրում` դառնալով խաղաղության հաստատման հիմանական խոչընդոտ: «Ջանքեր ենք գործադրում` վերացնելու Ադրբեջանին տրամադրվող ֆինանսավորումը և ռազմական աջակցությունը: Մենք մտահոգված ենք, որ որևէ ռազմական օգնություն կարող է ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է գրոհել Հայաստանը, ուստի մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ հայկական հանձնախումբը փորձում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Կարգավորման հեռանկարի մասին, ըստ Փալոնի, կարելի կլինի խոսել միայն այն պայմաններում, երբ Ադրբեջանը դադարեցնի ճակատագծում լարվածության մեծացումը և կողմերի միջև ավելանա փոխվստահությունը: Նա վստահեցրել է նաև, որ Կոնգրեսի Հայկական հարցի հանձնախումբը նաև ջանքեր է գործադրում՝ հասնելու ԱՄՆ-ի կողմց Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ճանաչմանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |