Մոլդավիայի նախագահը շնորհավորել է Ռ. Քոչարյանին Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական հեռագիր է ուղարկել երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Թույլ տվեք անկեղծորեն եւ սրտանց շնորհավորել Ձեզ ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր երկրների ավանդական բարեկամական եւ երկստեք շահավետ հարաբերությունները կշարունակվեն եւ կամրապնդվեն` ի բարորություն Մոլդավիայի եւ Հայաստանի ժողովուրդների»:



Մոլդավիայի նախագահը Ռ. Քոչարյանին ամուր առողջություն եւ հաջողություն է ցանկացել, իսկ ողջ հայ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն եւ ծաղկում է մաղթել, հայտնում է ՌԻԱ «Նովոտսին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---