Եվրախորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խստացմանը

Եվրախորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խստացմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել բանաձևի նախագծին, որով նախատեսվում է խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան չկատարի Մինսկի համաձայնությունները: Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հունիսին, ասվում է Եվրախորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայի արևելքում և չհրաժարվի Ղրիմի ապօրինի բռնակցումից, Եվրամիությունը պետք է սաստկացնի պատժամիջոցներն ու քննարկի Ուկրաինային պաշտպանական սպառազինության և այլ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը»,-ասվում է Եվրախորհրդարանի կոմիտեի հայտարարության մեջ:

Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ԵՄ և Ռուսատանի հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում պետք է ուղղվեն «գործակցության», ոչ թե առճակատման: Պատգամավորները նշել են, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի շարժվել միայն այն դեպքում, երբ Մոսկվանին «ամբողջովին ու անվերապահորեն» կիրականացնի հրադադարի մասին համաձայնագիրն ու կվերադարձնի Ղրիմն Ուկրաինային: Փաստաթղթի տեքստում ասվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է գործընկերներին «հզոր ռազմավարական վստահություն» հաղորդի, հայտնում է ՌԲԿ-ն: Եվրախորհրդարանում հայտարարվեց Ղրիմի բռնակցումը ՌԴ-ին «կտրականապես մերժելու մասին»: Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես Ղրիմի թաթարների վերաբերյալ: Պատգամավորները հորդորել են Մոսկվային դադարեցնել նրանց գործադիր մարմնի` մեջլիսի, հետապնդումները:

Կոմիտեում կարծում են, որ Ղրիմի բռնակցումը որոշակի դժվարություններ է ստեղծել եվրոպական անվտանգության համար: «Ղրիմում ռազմավարական ռազմական մշակումների, այդ թվում ծանր տեխնիկայի ու սպառազինության տեղակայմամբ Ռուսաստանը ևս մեկ մեկնարկային հարթակ է ստեղծում Կալինինգրադի օրինակով, այս անգամ արդեն Սև ծովում: Մեկ տարվա ընթացքում պաշտպանական ուժերը վերածվեցին հարձակողական խմբի ԶՈՒ երեք տեսակներից բաղկացած, որի շնորհիվ Ռուսաստանը կարող է սպառնալ Կենտրոնական Եվրոպային, Բալկաններին, Հարավային Եվրոպային, ինչպես նաև Արևելյան միջերկրածովային տարածքին, նաև Մերձավոր Արևելքին»,-ասվում է կոմիտեի զեկուցող Իոանն Միրչա Պասկուի զեկույցում:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նաև գտնում են, որ ՌԴ-ն ուժգնացնում է ճնշումը Եվրամիության արևելյան սահմանների ուղղությամբ, այդ թվում` Ռումինիայի, Լեհաստանի, մերձբալթյան երկրների: Պատգամավորները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը «ցամաքային միջանցք» է ստեղծում, որը կկապի նրան Ղրիմի հետ Մարիուպոլի տարածքով (Ազովի ծովի արևմտյան ափով), իսկ հետո` Մերձդնեստրում: Նրանց կարծիքով, արդյունքում Ուկրաինան կարող է զրկվել ելքից դեպի ծով:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարացումը կքննարկվի ԵՄ հունիսյան գագաթնաժողովում: Այս հարցի վերևաբերյալ որոշում կայացնելու համար պահանջվում է Եվրամիության բոլոր 28 անդամների համաձայնությունը: Պատժամիջոցների ժամկետը երկարացնելու հիմնական կողմնակիցներն են Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, մերձբալթյան պետություննեևրը: Դեմ կարող են հանդես գալ Սլովակիան, Հունգարիան, Ավստրիան, Իսպանիան, Կիպրոսը, Իտալիան և Հունաստանը:

Ավելի վաղ արևմտյան քաղաքական գործիչները, մասնավորապես ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի ԱԳ նախաևրար Լորան Ֆաբիուսը և մյուսները բազմիցս են հայտարարել, որ պատժամիջոցների երկարացման հարցը կապված է ՌԴ կողմից Մինսկի համաձայնությունների կատարման հետ:

Մոսկվայում բազմիցս են ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---