Նախագահը Վաշինգտնում հանդիպել է սենատորներին և ՄԽ ամերիկացի համանախագահին![]() 6 մայիսի 2015 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում աշխատանքային այցի առաջին օրն սկսվել է Սենատում տեղի ունեցած հանդիպումով, որին մասնակցել են Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից ընտրված սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ինչպես Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Սենատից նախագահ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ Պետքարտուղարություն, որտեղ հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, գրում է Tert.am-ը: «Ես այսօր ողջունել եմ ՀՀ նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա Twitter-ում: ՀՀ նախագահի այցի երկրորդ օրը կսկսվի Հոլոքոստի թանգարանի այցով, որից հետո ՀՀ Նախագահը ներկա կլինի Կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա Հայաստանի վերաբերող նմուշներին և կմասնակցի նոր նամականիշի մարման արարողությանը։ ՀՀ նախագահի աշխատանքային այցի շրջանակներում կստորագրվի նաև Հայաստանի և ԱՄՆ–ի միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր։ Այցի շրջանակում Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |