Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում զրկել Թուրքիային ներդրումներից Ցեղասպանությունը ժխտելու համար![]() 6 մայիսի 2015 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև է ընդունել Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար, գրում է Asbarez-ը: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի համալսարանին, համալսարանի Իրվինի մասնաճյուղին և համալսարանի Իրվինի հիմնադրամին հետ վերցնել Թուրքիայում 72,6 միլիոն դոլար արժողությամբ բուհի պարտատոմսերն ու ներդրումները՝ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման պատճառով, գրում է Tert.am-ը: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ, Հայ ուսանողների ասոցիացիայի անդամները, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչները ներկա են գտնվել բանաձևի ընդունմանը և խոսել են Թուրքիայի կառավարությունում համալսարանի ներդրումների և դրանք հետ վերցնելու անհրաժեշտության մասին: «Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել է համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝ նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը: «Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որը մերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք է ներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը և Կալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա: Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |