Հետաձգվել է ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը` Անկարայի նախաձեռնությամբ 6 մայիսի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով Թուրքիան խնդրել է հետաձգել ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հանդիպումը: Մայիսի 16-ին թուրքական Անթալիայում կայանալիք ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի հանդիպումը հետաձգվել է, հայտնում է ռուսական «Իզվեստիան»: Աղբյուրը դիվանագիտական շրջանակներում հայտնել է պարբերականին, որ հանդիպումը հետաձգվել է Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Թուրքական կողմն առաջարկել է վերադառնալ հարցին հունիսի 20-ից հետո, երբ կձևավորվի նոր կառավարությունը,-ասել է աղբյուրը: -Դա ընդունված պրակտիկա է, երբ ընտրություններին ընդառաջ նման ճշգրտումներ են կատարվում, առավել ևս հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական պատմությունը: 2014թ. մայիսի 27-ին խմբի 4-րդ նիստը գումարվեց Մոսկվայում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք պաշտոնակցի Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ: Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խումբը գործում է 2010-ին ձևավորված Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում, որտեղ նախագահում են ՌԴ նախագահն ու Թուրքիայի վարչապետը: Նիստերում քննարկվում են միջազգային օրակարգի արդիական խնդիրներ: Առանձնակի ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման քննարկմանը: «Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման ևս մեկ պատճառ է համարվում Թուրքիայի դժգոհությունը, կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հետ Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Թուրքերը չափազանց ցավագին են ընդունում հայերի ցեղասպանության թեման: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են ճանաչել ցեղասպանության փաստը, որի արդյունքում 1,5 մլն մարդ է զոհվել: Թեև դիվանագիտական շրջանակներում պնդում են, որ նիստի հետաձգումը կապ չունի թուրքերի նեղսրտության հետ»,-գրում է թերթը: Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Երևանում նա հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»: «1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 600 հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին:…Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»: «Իզվեստիայի» բարձրաստիճան աղբյուրն ասել է. «Ռուսաստանը վաղուց է ճանաչել ցեղասպանությունը: Դա մեր հետևողական դիրքորոշումն է, որը երբեք և ոչ մի մակարդակում փոփոխություն չի կրել: Խոսել այն մասին, թե Թուրքիան կարող է ինչ-որ առումով փոխվել մեր հանդեպ` տարօրինակ է: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Բոլորը գիտեն դա»: Մայիսի 6-ին հայտնի դարձավ նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Մոսկվայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկիրը Մայիսի 9-ի զորահանդեսին կներկայացնի Թուրքիայի դեսպանը: «Չնայած մեր զգուշացումներին և հորդորներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915-ի իրադարձությունները գնահատեց որպես ցեղասպանություն: Մենք դա մերժում ենք և դատապարտում»,-հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն: Անկարան Պուտինի քաղաքական հայտարարությունը անվանեց «օրինական ուժ չունեցող»: «Ես շատ վշտացած եմ, որ անձամբ Պուտինն այդպես վարվեց: Մինչ ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ռուսաստանը թող իր պատմությունն ուսումնասիրի, իր անցյալի, Ղիմի համար պատասխան տա: Թուրքիան ցեղասպանություն չի գործել: Մենք բացում ենք մեր արխիվներն ուսումնասիրության համար, թող Երևանն էլ նույնը անի»,-ասել է Էրդողանը: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կանցնեն հունիսի 7-ին. կմասնակցի 19 կուսակցություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |