Բրյուսելում առաջին անգամ կհանդիպեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» արտաքին առևտրի նախարարները 7 մայիսի 2015 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 7-ին Բրյուսելում արտաքին առևտրի համար պատասխանատու նախարարների ձևաչափով: Նիստից հետո Եվրամիության նախարարները կհանդիպեն «Արևելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված պաշտոնակիցների հետ: Ինչպես լրագրողներին է հայտնել բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան, չցանկանալով սակայն նշել իր անունը, ԵՄ 28 երկրների նախարարները կքննարկեն անդրատլանտյան առևտրի և ներդրումային գործընկերության շուրջ բանակցությունների ընթացքը, նախապատրաստումը Նայրոբիում 2015-ի դեկտեմբերին կայանալիք ԱՀԿ 10-րդ նախարարական խորհրդաժողովին և Դոհայի զարգացման ծրագրին: «Աշխատանքային ճաշի ժամանակ, ասել է աղբյուրը, նախարարները կքննարկեն ԵՄ «Արևելյան գործընկերության» կոմերցիոն գործոնները: Ըստ նրա, Եվրահանձնաժողովը կտեղեկացնի նախարարներին ԵՄ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ընթացքի մասին` ԵՄ և Ուկրաինայի միջև «խորը և համապարփակ» ազատ առևտրի գոտու մասին: Կողմերի շփումները տեխնիկական մակարդակով տեղի են ունեցել ապրիլի 21-ին և 22-ին: Օրակարգի այդ բաժինը հիմք կծառայի նույն օրը հաջորդ հանդիպման համար Արևելյան գործընկերության երկրների նախարարների հետ, ինչպես նաև մայիսի 21-ին և 22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի, հայտնում է Ինտերֆաքսը: Եվրամիության նախարարները կհանդիպեն գործընկերներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Ինչպես նշել է ԵՄ մամուլի ծառայությունը, դա կլինի առևտրին նվիրված առաջին նախարարական հանդիպումը: Ըստ աղբյուրի ԵՄ ինստիտուտներում, Բրյուսելում այդ հանդիպումը գնահատում են որպես մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ: Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |