Մոտ $240 մլն-ի ներդրումային ծրագիր` պոչամբարների հանքախյուսերի վերամշակմանը![]() 7 մայիսի 2015 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես գործադիրի նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում, հայտնում է Panorama.am-ը: «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԶՊՄԿ պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, և տարեկան ավելանում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար հանդիսանում է բնապահպանական մեծագույն խնդիր: «Ալյոտիգ» ՍՊԸ–ն ըստ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Մտադրությունների մասին հուշագրի՝ հանդիսանում է օրենքի իմաստով Ծրագիր իրականացնող: Վերջինս մտադրություն ունի կառուցել ֆաբրիկա, տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ, վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը»,- ասաց Դ.Հարությունյանը: Նա նաև հայտնեց, որ նախատեսվում է կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվելու է պոչամբարի խյուսը: Ըստ Դ. Հարությունյանի՝ ներդրումային ծրագիրը կմեկնարկի առավելագույնը մեկ տարվա ընթացքում: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է լցակույտերից ստանալ առաջնային մետաղական կոնցենտրատներ: Ծրագրի առաջին փուլուվ կիրականացվի 237 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է նաև 2019-2025թթ. նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում՝ դրա արտադրական պոչերն օգտագործելու համար: Կմեծացվի նաև գործարանի հզորությունը՝ տարեկան մինչև 25 մլն տոննա: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կարձանագրվի զբաղվածության էական աճ, առաջին փուլում կստեղծվի մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Պոչամբարների խնդիրը հատկապես սուր արտահայտված է՝ փոքր, խիտ բնակեցված երկրներում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, հատկապես մետաղների կորզումը։ Քանի որ հանքահարստացման գործընթացը կապված է քիմիական վերամշակման հետ, վերամշակումից հետո մնում է մեծ քանակությամբ վտանգավոր, մնացորդային, քիմիական միացություններ։ Հետևաբար առաջանում է այդ մնացորդների առանձնացման և պահպանման հարցը, անհրաժեշտություն է ստեղծվում կառուցել հատուկ ամբարներ, որոնք կապահովեն վտանգավոր մնացուկների անվտանգ պահումը։ Հայաստանում շահագործվում է 400 բաց հանք, 22-ը պոլիմետաղական են։ Վերը թվարկված խնդիրները սուր և ակտուալ են Սյունիքի մարզի համար։ Սյունիքը ամենահագեցած մարզն է մետաղական հանքերի բաշխվածության առումով։ 19 պոչամբարներից 9 գտնվում են Սյունիքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |