Օհանյան. Դատապարտելով Բաղդասարյանին` Բաքուն փորձում է «դիվերսաները» վերագրել հայկական կողմին![]() 7 մայիսի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հակադրել նրան այն ոճրագործներին, որոնք հանցագործություններ են կատարել ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Այս մասին մայիսի 7-ին ճեպազրույցում ասել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ցույց տալ, իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի տարածքում: «Նպատակը մեկն է` հակադրել Արսեն Բաղդասարյանին այն հանցագործներին, որոնք իրական հանցագործություններ են կատարել Քարվաճառում, մարդկանց են սպանել և ոչ միայն»,- ասել է նախարարը, գրում է Armenia Today-ը: Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների Գյանջայի դատարանում ավարտվել է «հայ հետախույզ Արսեն Բաղդասարյանի դատավարությունը» բարձրագոչ անվանումով թատերականացված բեմականացումը: Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից: «Դատավարության» ավարտին հրապարակվեց «դատավճիռը»` Արսեն Բաղդասարյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Բաղդասարյանին «մեղադրանք է ներկայացվել» 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 282.2 (պայթեցման, հրկիզման կամ այլ գործողությունների, ուղղված ձեռնարկությունների, կառույցների, հաղորդակցության ուղիների, կապի և հաղորդակցության միջոցների, բնակչության կենսաապահովման օբյեկտների փլուզմանը կամ վնասմանը` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակության և տնտեսական անվտանգության խարխլման նպատակով, ինչպես նաև զանգվածային թունավորում կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածում նույն նպատակով) հոդվածներով: Հավանաբար, Արսեն Բաղդասարյանը Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների համար Բաքվի «վրեժի» զոհը դարձավ: 2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ: Սեյրան Օհանյանը նշել է նաև, որ ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում իրավիճակը հանդարտ է, հակառակորդը վերջին շրջանում սադրիչ գործողությունների չի դիմել: «Սահմանին իրավիճակը հանգիստ է, ինչը պայմանավորված է երկու գործոններով: Առաջինը` Ադրբեջանի քաղաքական իրավիճակով, և երկրորդը` հակառակորդը հասկացել է, որ չպետք է նման գործողությունների դիմի»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը` նշելով, որ բանակը ցանկացած պահի պատրաստ է հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |