Չինաստանում կառուցվող գործարանում բացառապես ռոբոտներ են աշխատելու![]() 7 մայիսի 2015 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի տնտեսական հրաշքը նոր կերպարանք է ստանում` այդ երկրում աշխատող ընկերություններն աստիճանաբար անցնում են մարդկային աշխատուժի կիրառումը բացառող արտադրության. աշխատելու են միայն ռոբոտները: Նման որոշումներ կայացվում են հսկայական կորուստների պատճառով, կապված աշխատաշուկայում իրավիճակի վատթարացման հետ: Չինական Shenzhen Evenwin Precision Technology ընկերությունը չինական Դունգուան քաղաքում սկսել է մի գործարան կառուցել, որտեղ բացառապես ռոբոտներ են աշխատելու: Ընկերության գլխավոր նպատակն է կրճատել անձնակազմը մոտ 90 տոկոսով: Նոր գործարանում 1800 մարդու փոխարեն աշխատելու է միայն 200-ը, որոնք կառավարելու են ռոբոտներին: Գործարանի կառուցման համար ներդրվող գումարը չի նշվում: Նախորդ տարվա սեպտեմբերից ընկերությունները Դունգուանում ընդհանուր առմամբ 4,2 մլրդ յուան են ներդրել ռոբոտների արտադրության մեջ: Նախատեսվում է քաղաքի 505 գործարաններում ռոբոտներով փոխարինել 30 հազար բանվորի: Ակնկալվում է, որ մինչ 2016-ը աշխատակիցներին ռոբոտներով փոխարինելու գործընթացին կմիանա մոտ 1500 ձեռնարկություն: Գուանդուն գավառը, որտեղ գտնվում է քաղաքը, մտադիր է երեք տարում 943 մլրդ յուան հատկացնել արդյունաբերական ձեռնարկությունների համար ռոբոտներ գնելու նպատակով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |