Տորոնտոյի քաղաքային խորհուրդը փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ![]() 8 մայիսի 2015 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյի քաղաքային խորհուրդը մայիսի 6-ին փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ քաղաքային խորոհւրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հարգանքի տուրք է մատուցում զոհված տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Փաստաթուղթը ներկայացրել էր խորհրդի անդամ Ջիմ Կարիգիանիսը: Նշվում է, որ չնայած Խորհրդի որոշ անդամների փորձերին, որոնք ցանկանում էին խոչընդոտել քվեարկությունը, փաստաթուղթն ընդունվեց 26 «կողմ» և 4` «դեմ» ձայների հարաբերակցությամբ, գրում է Horizon-ը: Ապրիլի 19-ին հազարավոր կանադացիներ հավաքվել էին Տորոնտոյի կենտրոնում` մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիային: Ակցիային մասնակցեցին երկրի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուիննը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին: Ըստ ոստիկանության տվյալների, ակցիային մասնակցել է մոտ 2000 մարդ: Նույն օրը հակացույցի էին դուրս եկել մի քանի տասնյակ թուրքեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |