ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը միացել է Հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ հայտարարությանը![]() 8 մայիսի 2015 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմի նախաձեռնությամբ առաջին անգամ ԵԱՀԿ Մշտական խորհրդի օրակարգում որպես հիմնական հարց ընդգրկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի վերաբերյալ հարցը: Քննարկումների շրջանակում Ղազախստանի դեսպանը հրապարակել է ԱՊՀ մի շարք երկրների մշտական ներկայացուցիչների հայտարարությունը Մեծ հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ: Լրացնելով Համատեղ հայտարարությունը` ելույթ են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի մշտական ներկայացուցիչները` կարևորելով նախկին ԽՍՀՄ ժողովրդների առանցքային դերակատարությունը նացիզմի ջախջախման և Եվրոպայի ազատագրման, նացիստների և նրանց հանցակիցների հերոսացման անթույլատրելիության, Եվրոպայում նացիստական գաղափարախոսության տարածման փորձերին հակազդելու անհրաժեշտությունը: Հաղթանակի 70-ամյակի թեման հնչել է նաև գործող սերբական նախագահության, ԱՄՆ, Եվրամիության, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մոնղոլիայի, Վատիկանի, Իսրայելի պատվիրակությունների ելույթներում: Կարևորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ու նրա դասերի մասին հիշողության պահպանումը, ջանքերի միավորումը նոր մարտահրավերների դեմ պայքարում: Մշտական խորհրդում նաև բացվել է Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսն ուղեկցվում էր Կարմիր բանակի ազատագրական առաքելության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Տեղի ունեցավ նաև «Հաղթանակների ուղեցույցը» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՌԴ ԱԳՆ աջակցությամբ, հայտնում է Lentacom.ru-ն: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Յոթ տասնամյակ է մեզ բաժանում Մեծ Հայրենականում տարած պատմական հաղթանակից: Դա մեծ ժամկետ է, սակայն մեր երկրի ժողովրդները հիշում են այդ պատերազմի բոլոր դրվագները. զրկանքներն ու սովը, ռմբակոծություններն ու մահը, մեր կորուստների ահռելի թվերը, առաջին հերթին միլիոնավոր մարդկային զոհերը: Պատերազմի դաժան տարիներին մարտի դաշտում և աշխատանքային ճակատում վառ դրսևորվեց մեր ժողովրդների անխափան բարեկամությունն ու մեծ հայրենասիրությունը, որոնք միասնաբար նվաճեցին ընդհանուր Հաղթանակը: Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր էլ կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց հետպատերազմյան սերունդների համար: Մայիսի 9-ի հաղթնակի օրն ընդմիշտ կմնա որպես հանուն մեր ժողովրդների ազատության ու անկախության պաշտպանության դրսևորված անձնուրացության և հերոսության խորհրդանիշ: Մենք ողջունում ենք 2014-ի դեկտեմբերի 5-ին Բազելում ԵԱՀԿ ԱԳՆԽ ընդունած Հիշատակի հռչակագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ: Մենք երբեք չենք բաժանել Հաղթանակը յուրայինի և օտարի և միշտ հիշելու ենք դաշնակիցների` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների աջակցության մասին: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր եվրոպացիների արիությանը, որոնք դիմադրեցին նացիզմին: Պատմությունը սովորեցնում է. պետություններն ու ժողովուրդները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի ուշադրությունից դուրս չմնան այնպիսի դոկտրինները, որոնցից նոր սպառնալիքներ են առաջանում: Պատերազմի դասերը զգուշացնում են մեզ, որ անտարբերությունն ու լռությունն անխուսափելիորեն հանգեցնում են համաշխարհային մասշտաբի սարսափելի ողբերգությունների: Ուստի աշխարհի պետությունները պետք է այնպիսի հարաբերություններ կառուցեն, որոնք ամրագրված են ոչ միայն անցյալի դասերով, այլ նաև միտված են ապագային: 1945 թվականին նվաճած Հաղթանակի ընկալումը որպես համամարդկային արժեք հաստատվեց ՄԱԿ ԳՎ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը» 2015-ի փետրվարի 26-ին միաձայն ընդունված հռչակագրով, որտեղ կոչ է արվում մայիսի 8-ն ու 9-ը նշել, որպես հարգանքի տուրք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: Այս բանաձևը հիշեցնում է նաև այս պատերազմի ավարտի և ՄԱԿ ստեղծման անխախտ կապի մասին: Մենք կտրականապես չենք ընդունում և դատապարտում ենք պատմությունը վերախմբագրելու, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները խեղաթյուրելու և վերանայելու փորձերը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |