Ադրբեջանը չպետք է փորձի տեղափոխել Ղարաբաղյան հարցը այլ հարթություն

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՎՈՒԱՄ մասնակից երկրների տարածքում ձգձվող հակամարտությունների վերաբերյալ հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրակարգում «ուժերի անիմաստ ծախս է» համարում: «Չնայած, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Գլխավոր կոմիտեն մերժել է այդ հարցը, սակայն Գլխավոր վեհաժողովը մեկ ձայնի տարբերությամբ որոշում է ընդունել օրակարգում այդ հարցի ընդգրկման վերաբերյալ»,- հայտարարել է Օսկանյանը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանի դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է մնում, մենք դա համարում ենք ուժերի անիմաստ ծախս»,- հայտարարել է նախարարը:



«Մենք կարծում ենք, որ պետք է կենտրոնանալ Մինկսի գործընթացի վրա, եթե մենք ցանկանում ենք արդյունքի հասնել: Եթե այլ նպատակներ են հետապնդվում, ապա Հայաստանը չի խառնվի այդ խաղերին»,- ընգծել է նա: Նրա խոսքերով, այսօր բանակությունների սեղանին լուրջ առաջարկներ կան, եւ «եթե Ադրբեջանը լուրջ է վերաբերվում բանակցություններին, ապա պետք է կենտրոնանա Մինսկի գործընթացի վրա եւ չպետք է փորձի տեղափոխել Ղարաբաղյան հարցը այլ հարթություն»: «Դա ողջ գործընթացին որեւէ օգուտ չի բերի»,- ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---