Երևանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների թվում 2-րդն է![]() 8 մայիսի 2015 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունն առանձնացրել է մայիսյան տոներին ուղևորությունների համար ռուս զբոսաշրջիկների նախընտրած քաղաքները: ԱՊՀ քաղաքների թվում Երևանը երկրորդն է Մինսկից հետո: Առաջին տասնյակում են նաև Ալմաթին, Բաքուն, Տաշքենդը, Կիևը, Բրեստը, Օդեսան, Վիտեբսկն ու Քիշնևը: Ըստ Oktogo.ru-ի տվյալների, մայիսյան տոներին ռուսաստանիցները Երևանում են անցկացրել միջինը 4 օր և հյուրանոցներում ծախսել են օրական 85 դոլար: Մինսկում զբոսաշրջիկները հյուրանոցներում կացության համար միջինը ծախսել են 67 դոլար, իսկ Ալմաթիոմ` 56 դոլար: Վարկանիշը կազմվել է 2015-ի մայիսի 1-11-ը ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա: Տոնական օրերը Ռուսաստանում մայիսի 1-4-ն և 9-11-ը: Ռուսաստանի քաղաքների թվում ամենապահանջվածներն են Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Կազանը, Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Յարոսլավլը, Կալինինգրադը, Եկատերինբուրգը, Վելիկի Նովգորոդը, Կոստրոման: Ըստ Oktogo.ru տվյալների, մայիսյան տոներին ԱՊՀ-ից դուրս արտասահմանյան նախընտրելի քաղաքներն են Ռիգան, Վիլնյուսը, Տալլինը, Հելսինկին, Պրահան, Բեռլինը, Վարշավան, Ստամբուլը, Հռոմն ու Փարիզը, իսկ լողափնյա հանգստի ուղղություննները` Կիպրոսը, Դուբայը, Տեներիֆեն, Մայամին ու Շարմ էլ Շեյխը: Ամենաբյուջետային քաղաքը ռուսաստանցիների ծախսերի առումով մայիսի սկզբին Վարշավան էր, իսկ ամենաթանկը` Հռոմը: Վարշավայում ռուսները հյուրանոցում օրական մեկ օրվա համար ծախսել են 41 դոլար, Իտալիայի մայրաքաղաքում` 194 դոլար: Oktogo.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ծառայություն է, որի կայքում ներկայցված են աշխարհի շուրջ 400 000 հյուրանոցներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |