Նախագահն ԱՄՆ-ից մեկնել է Մոսկվա` մասնակցելու Մայիսի 9-ի հանդիսություններին 8 մայիսի 2015 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մայիսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է նախագահի մամուլի ծառահությունը: Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցեն աշխարհի 27 երկրների նախագահներ և վարչապետներ: Մասնավորապես մայիսի 8-10 Մոսկվա կժամանեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Չինաստանի, ՀԱՀ, Հնդկաստանի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Վենեսուելայի, Վիետնամի, Գերմանիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, ՀԿԺՀ, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստինի պետության, Սերբիայի, Չեխիայի, Զիմբաբվեի նախագահները: Բացի այդ հանդիսություններին կմասնակցեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Ավելի վաղ ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անպայմասն մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովրդի հաղթանակն է, խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել պատերազմին` ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից, 600 000 մեկնեց ռազմաճակատ, որից 314 հազարը զոհվեց: Ես գտնում եմ, որ ես անպայման պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին հայ ժողովրդի անունից»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |