Հայաստանում քննարկում են Լիբանան խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը14 սեպտեմբերի 2006 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ հայ խաղաղապահներին Լիբանան ուղարկելու հարցն այսօր քննարկվում է երկրում, սակայն այս հարցով վերջնական որոշումը կախված է մի շարք գործոններից: «Հայաստանը խաղաղապահ առաքելությանը մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել մի շարք երկրներից: Այդ հարցը քննարկվում է, սակայն մենք գտնում ենք, որ վերջնական որոշման համար, անհրաժեշտ է պարզություն մտցնել մանդատում եւ ճշտել խաղաղպահների տեղակայման աշխարհագրությունը»,- ասել է Օսկանյանը: «Այդպիսի առաքելությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Մեր ներկայությունը պետք է որոշակի նպատակ հետապնդի, եւ հենց քննարկումների արդյունքում այն կոնկրետացվի, Հայաստանը վերջնական որոշում կընդունի»,- ընդգծել է նախարարը:Նա հիշեցրել է, որ Լիբանանը դեռ մինչեւ վերջին իսրայելյան գործողությունը խնդրել էր Հայաստանին սակրավորներ ուղարկել: «Հետագայում, երբ Իսրայելը ներկայացնի ականդաշտերի քարտեզները եւ իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի դառնա, Հայաստանը գուցե կմասնակցի Լիբանանի առաքելությանը այդ բնագավառում»,- ասել է նախարարը: Օսկանյանը նաեւ տեղեկացրել է, որ Լիբանանի հայ համայնքը երկիր խաղաղապահներ ուղարկելու կոչով դիմել է Հայաստանին: «Մենք հաշվի ենք առնում հասարակության կարծիքը եւ նրա հետ մշտական կապի մեջ ենք, սակայն բազմաթիվ այլ գործոններ կան: Ես համոզված եմ, որ վերջիվերջո ճիշտ որոշում կընդունվի»,- հայտարարել է նախարարը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |