Երևանը` Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք. ՀՀ-ում կկայանա Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը11 մայիսի 2015 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-15-ը Երևանում կկայանա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որին մասնակցելու համար հրավիրվել են 47 երկիր և կմասնակցի մոտ 20 երկրի նախարար: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: «Սա ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, որտեղ կարևոր, ճակատագրական որոշում է կայացնելու միլիոնավոր ուսանողների, հազարավոր բուհերի համար: Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության նոր չափանիշներ, որոնք հետո կյանքի կկոչվեն Բոլոնիայի գործընթացին անդամ երկրներում»,- ասել է նա: Հայաստանը՝ որպես նախարարական 2015–ի գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ըստ նախարարի՝ ընտրել է հարևանության ձևաչափը և ֆորումին հրավիրել նաև Բոլոնիայի անդամ երկրների հարևան երկրներին Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից, Միջերկրածովյան և տարածաշրջաններից։
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցում: Արմեն Աշոտյանը նկատել է նաև, որ կրթական նման մեծ միջոցառում Հայաստանը, թերևս, չի ունեցել: Երևանում անցկացնելու համար քվեարկությունը դեռ 2012-ին է եղել՝ միաձայն: Ըստ նրա՝ նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, միայն նախարարի հետ տասը հանդիպում կլինի: Համաժողովի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը նախարարի խոսքով՝ սովորական նուռ չէ, այլ մասնիկներ են, եվրոպական տարածք խորհրդանշող աստղիկներով: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն իր անդամակցության տասը տարիներին շոշափելի արդյունքներ է գրանցել. «Այս տասը տարվա ընթացքում Բարձագույն կրթական համակարգը դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ, ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը: «Կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական ստանդարտներին»: Անդրադառնալով հարցին, թե ինչ կցանկանար փոխել կրթական համակարգում, Tert.am-ի հաղորդմամբ, նախարարը նշել է՝ պետք է ուսանողական շարժողունակության վրա մեծ ուշադրություն դարձնել. «Ուսանողները Եվրոպական տարածքում պետք է հնարավորություն ունենան ազատ սովորել, ցավոք, այս ուղղությունն այն ծավալի չէ, ինչը ցանկալի կլիներ: Խնդիրների զգալի մասը քաղաքական են, հասկանալի պատճառով, փակ սահմանը Թուրքայի հետ, ուսանողին զրկում է էժան տեղաշարժից, ճանապարհածախսն է հիմնականում սահմանափակում մոբիլությունը, և այս տեսակետից հեռու ենք այն ցուցանիշից, ինչին ձգտում ենք հասնել: Գոնե ուսանողության մի հատվածը պետք է կարողանանք անցկացնել եվրոպական այլ երկրում»: Նախարարը նաև նշել է, որ ֆորումին հրավիրել են պատվիրակություններ նաև գործընթացի անդամ–երկներ Ադրբեջանից և Թուրքիայից: «Ֆորումին մասնակցելու հրավեր ստացել են նաև գործընթացի անդամ երկրներ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները: Կարող եմ ասել, որ Թուրքիան ֆորումին կմասնակցի, թեև ոչ նախարարի մակարդակով, բայց Ադրբեջանից, ցավոք, պատասխան չունենք»,- ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը: Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005-ին Բերգենի նախարարական գագաթնաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |