Գերմանիայում Էրդողանին դիմավորել են բողոքի ակցիաներով11 մայիսի 2015 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Գերմանիայում հազարավոր մարդիկ էին դուրս եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիայի: Էրդողանը Գերմանիա է ժամանել քարոզելու գերմանաբնակ Թուրքիայի քաղաքացիներին, որ վերջիններս մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Մինչև ընտրությունները մեկ ամսից էլ քիչ է մնացել, սակայն գերմանաբնակ թուրքերը կարող են վաղաժամ քվեարկել` մինչև մայիսի վերջը: Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Կառլսռուե տաղավարում, որտեղ հավաքվել էին նրա կողմակիցները` մոտ 14 հազար մարդ: Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին անվանել է «երկրից դուրս ապրող ուժ» և կոչ է արել մարդկանց գնալ ընտրատեղամասեր և քվեարկել: Նա նաև հայտարարել է, որ կարևորում է ինտեգրումը, սակայն հիշեցրել է, որ չի կարելի մոռանալ սեփական լեզուն և կրոնը: «Մի մոռացեք ձեր լեզուն, հակառակ դեպքում` կմոռանաք ինքներդ ձեզ»,-ասել է Էրդողանը: Էրդողանի ելութն ուղեկցվել է բոլոքի ակցիաներով: Թուրքական իշխանությունների քաղաքականության դեմ բողոքող հազարավոր մարդիկ են հավաքվել ցուցադրությունների կենտրոնի շենքի մոտ: Նրանց և Էրդողանի կողմնակիցների միջև, որոնք չէին կարողացել ներս մտնել, բախումներ էին առաջանում: Ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ տուժածների և երկու ձերբակալվածների մասին, հայտնում է DW-ն: Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայում կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը: 10 տոկոսի շեմի հաղթահարման գլխավոր հավակնորդներն են իշխող ԱԶԿ-ն, ձախակենտրոն Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ազգայնական Ազգային գործողության կուսակցությունն ու քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է: Photo: DPA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |