«Թանգարանների գիշերը» Ռուբեն Սևակի թանգարանում կցուցադրվի «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը11 մայիսի 2015 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում Ռուբեն Սևակի թանգարանում ցուցադրության է ներկայացվելու Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման առթիվ ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, որի հեղինակն է Տիգրան Բարխանաջյան: Այս մասին նշված է «Թանգարանների գիշերը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում» ֆեյսբուքյան էջում: «Թանգարանների գիշեր-2015» ակցիան կանցկացվի մայիսի 16-ին: Հայաստանի բոլոր 110 թանգարանը միանալու են ակցիային, լինելու են անվճար և բաց մինչև կեսգիշեր: Մայր Աթոռում բաց կլինեն Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը: Ռուբեն Սևակի թանգարանում կլինի բանախոսություն «Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ Եղեռնի օրերին» թեմայով (բանախոս` Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան), այնուհետև՝ «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած "Մայր Աթոռի արխիվները վկայում են..." ֆիլմի դիտում Ռուբեն Սևակի թանգարանում: Բացի այդ ժամը 18:30-ին սպասվում է երգեհոնային համերգ Մայր Տաճարում (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան): Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը: Արարողությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ էր, մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ: Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել են սրբապատկերները, կատարվել է մասունքների առջև խոնարհման կարգը: Արարողության ավարտին հայտարարավել է լռության րոպե և աշխարհի եկեղեցիներում հնչել է 100 զանգ` հիշեցնելով արդարության և ճշմարտության մասին: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի: Հայ առաքելական եկեղեցին վերջին անգամ սրբադասման կարգ կատարել էր 400 տարի առաջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |