Ավստրալական Ուիլոուբիի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը11 մայիսի 2015 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը ճանաչում է հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը 1915 - 1922-ին այն ժամանակվա Օսմանյան կառավարության կողմից, և դատապարտում ցեղասպանության այդ և այլ գործողությունները և մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում», մեջբերում է Tert.am-ը: Բանաձևը ներկայացրել են տեղի հայ համայնքի բարեկամ խորհրդի անդամ Ջոն Հուփերը, ապա` մեկ այլ անդամ՝ Ջուդիթ Ռաթերֆորդը: Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Ուիլոուբի քաղաքում հազարավոր ավստրալայահեր են ապրում: Հայ դատի գրասենյակից շնորհակալություն են հայտնել Հուփերին և Ուիլոուբիի քաղաքային խորհրդին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Ավստրալական Սիդնեյում գտնվող Ռայդ համայնքի խորհուրդն ապրիլի 16-ին Ցեղասպանությանը նվիրված բանաձև էր ընդունել։ Ռայդի խորհուրդը10 տարի առաջ Ավստրալիայի առաջինն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |