ԵԱՀԿ ՄԽ-ն, առաջարկելով հիմնարար սկզբունքները, դեռեւս սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանին15 սեպտեմբերի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հիմնարար սկզբունքները, եւ մենք դեռեւս սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արձագանքին: Երկու երկրների նախագահները պետք է իրենք որոշեն` ցանկանում են փոխել հիմնարար սկզբունքները, թե ոչ»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ակնհայտ է դառնում այն փաստը, որ կողմերից ոչ մեկը համաձայն չէ հիմնարար սկզբունքներին: Հակառակ դեպքում երկու կողմերն էլ, կամ նրանցից մեկը կհայտարարեր, թե լիովին համաձայն է դրանց հետ: Ոչ ոք դա չի ասում: Ոմանք ասում են, թե «խնդիրներ կան այդ սկզբունքների հետ կապված», մյուսներն ասում են, թե «սկզբունքորեն մենք համաձայն ենք, սակայն ունենք մի քանի փոքր փոփոխությունների առաջարկ»: Ոչ ոք չի ասում` մենք համաձայն ենք այդ սկզբունքների հետ»,-ասել է Մ.Բրայզան: Նրա խոսքերով, այս ամառ միջնորդները հանդես եկան հայտարարությամբ, առ այն, որ համանախագահների ակտիվությունը կախված կլինի նախագահների պատասխանից: «Մինչ այժմ մենք չենք ստացել ձեւակերպված պատասխան: Եթե մենք նախընտրական շրջան մտնենք, սակայն կողմերը հայտարարեն, թե ցանկանում են, որ միջնորդների ջանքերը շարունակվեն, մենք, իհարկե, կշարունակենք»,-ասել է միջնորդը: Մ.Բրայզան գտնում է, որ Հայաստանում նախընտրական արշավի մոտեցման հետ մեկտեղ «հնարավորությունների պատուհանը» ղարաբաղյան հարցում սկսում է սեղմվել, սակայն ներկայումս այն «բաց է» մնում: «Այժմ լավ հնարավորություն կա այն բանի համար որ կողմերը ստեղծագործական մոտեցում ցուցաբերեն, եւ մենք դա տեսնում ենք Ադրբեջանի կողմից Գլխավոր վեհաժողովում առաջարկած օրինակի վրա, որ վերաբերում է հրդեհների հետեւանքների չեզոքացման ընդհանուր ջանքերով»,-նշել է նա: Դիվանագետն ընդգծել է, որ եթե անհույս համարեր խաղաղ գործընթացը, ապա ապարդյուն չէր ծախսի իր ժամանակը: Անդրադառնալով ադրբեջանական կողմին Քելբաջարը հանձնելու ժամկետներին, ամերիկացի միջնորդը նշել է, որ դա կախված է այն բանից, թե որքան արագ կկարողանան կողմերը փոխադարձ վստահություն կառուցել: «Չգիտեմ, թե դա երբ կլինի, սակայն այն միջոցների էությունը, որոնց մասին մենք խոսում էինք հրդեհների կապակցությամբ, ուղղված է հենց նման վստահության ստեղծմանը: Երբ կվերականգնվի վստահության որոշակի աստիճանը, այն ժամանակ լիովին իրատեսական կլինի խոսել Ադրբեջանին Քելբաջարը հանձնելու մասին` այնպիսի տարրերի դիմաց, ինչպես բնակչության հանրաքվեն, կամ երաշխիքներ Լաչինի միջանցքի վերաբերյալ, որոնք ցանկանում է ստանալ Հայաստանը»,-ամփոփել է նա, հաղորդում է «Մեդիամաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |