Հան. Պետք է մտածել «Արևելյան գործընկերության» երկրների հետ նոր ձևաչափեր մշակելու մասին![]() 12 մայիսի 2015 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է համագործակցության նոր ձևաչափ ստեղծել «Արևելյան գործընկերության» այն երկրների համար, որոնք չեն ցանկանում սերտորեն ինտեգրվել համագործակցությանը: Այս մասին Բրյուսելում ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: «Մենք պետք է խոստովանենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են: Ոմանք ցանկանում են մեզ հետ ավելի սերտ համագործակցություն ծավալել, այս պարագայում մենք պետք է մտածենք հետագա քայլերի մասին: Սա ներքին նուրբ թեմա է Եվրամիության համար: Մյուսներն էլ հետաքրքրված են այլ հարաբերություններ ծավալելու մեջ: Այդ իսկ պատճառով մենք պետք է մտածենք, թե ինչպես է ավելի լավ շարունակել հարաբերությունները, հնարավոր է՝ մտածենք նոր ձևաչափերի մասին, որոնք դեռ պետք է ստեղծել»- աղբյուրը մեջբերում է եվրահանձնակատարի խոսքը, հայտնում է Tert.am-ը «Կոմերսանտի» վրա հղումով: «Արևելյան գործընկերության» առաջիկա գագթնաժողովն անցկացվելու է Ռիգայում` մայիսի 21-22-ը: Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ ղեկավար և ԵՄ Խորհրդի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ ԵՄ «Արևելյան գործընկերության» երեք երկիր (Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը), որոնք ասոցացման մասին համաձայնագրեր չունեն Եվրամիության հետ, պետք է օգտվեն հնարավորությունից և զարգացնեն գործակցությունն ի շահ բոլոր կողմերի: «Հայաստանի պարագայում ԵՄ-ն պատրաստ է քննարկել նոր համաձայնագրի հնարավորությունը, ասել է նա` հավելելով, որ պետք է իմանալ այդ երկրների «հատուկ, առանձնակի շահերը», -ասաց նա: Ռինկևիչսը պարզաբանել է, որ այս ամենն առաջարկների հնարավոր տարբերակներն են, որոնք կարող են ընդգրկվել «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի հայտարարության մեջ, որի լրամշակման վրա այժմ աշխատում են ԵՄ-ում: Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արևելյան գործընկերության՝ ԱլԳ-ի ներդրումը մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում: «ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում, բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ: Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։ Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: 2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |