Նոր հուժկու երկրաշարժ Նեպալում` 7,4 մագնիտուդ ուժգնությամբ. Կան զոհեր![]() 12 մայիսի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Նեպալում տեղի է ունեցել նոր հուժկուերկրաշարժ` 7,4 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնել է Reuters գործակալությունը ԱՄՆ Երկրաբանական ծառայության վրա հղումով: Կան զոհեր: Նրանց թիվը հասնում է 36-ի, վիրավորվել է 1117 մարդ, հայտնել է Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը Twitter-ում: Երկրաշարժի օջախը եղել է 19 կմ խորության վրա: Էպիկենտրոնը` Նամչե Բազար քաղաքից 68 կմ հեռավորության վրա դեպի արևմուտք: Քաղաքը գտնվում է Էվերեստից ոչ հեռու: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, որտեղ ևս զգացվել են ստորերկրյա ցնցումները, մարդիկ շտապել են հեռանալ տներից: Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է Լենտա. ռու-ն: Երկրաշարժը զգացվել է նաև Հնդկաստանի հյուսիսում, այդ թվում Դելիում: Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանն է ասել Նեպալում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Ազրետ Բոտաշևը, Կատմանդուում ՌԴ դեսպանությունը տարհանվել է: Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք է: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում: Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8 000-ը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամահավաք է սկսել` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չեն կարող անտարբեր մնալ Նեպալում տեղի ունեցած ողբերգությանը և միանում է տուժածներին օգնություն տրամադրելու միջազգային շարժմանը: Բազմաթիվ կազմակերպություններ շտապեցին օգնության ձեռք մեկնելու Նեպալում երկրաշարժից տուժածներին` տրամադրելով մարդկային, ֆինանսական և տեխնիկական միջոցներ: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը ևս անմասն չմնաց այս գործընթացից` ներկայացնելով 33,4 մլն շվեյցարական ֆրանկ կազմող կոչ, որը հնարավորություն կտա 1,8 տարի օգնություն տրամադրել 75 000 մարդու: Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը պարենային օգնություն կցուցաբերի Նեպալում երկրաշարժից տուժած մոտ 1,4 մլն մարդու, հայտնել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ինչպես ասվում է զեկույցում, ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ 75 շրջաններից 39-ում: «Համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնություն ցուցաբերել 1,4 մլն մարդու առաջիկա երեք ամսում»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին կարգադրել է 15 մլն դոլար հատկացնել ՄԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին, ինչը «թույլ կտա միջազգային հումանիտար կազմակերպություններին արագ գործունեություն ծավալել»: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա` սկսած անձնական հիգիենայի պարագաներից մինչև դեղորայք և վրաններ ու գեներատորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |