Խաղաղապահները չեն կարող դիմակայել հայերի հետ հաշվեհարդար երազող ադրբեջանցի գաղթականներին15 սեպտեմբերի 2006 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման բարդ հարցերի կարգավորման ժամանակ առաջին պլան է մղվում ոչ թե այս կամ այն տարածքների ձեւա-իրավական պատկանելիության հարցը այս կամ այն պետությանը, այլ այնպիսի բարդ հասանելի ռացիոնալ նյութը, ինչպիսին է կողմերի միջեւ վստահությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը:«Ինչու՞ 1991-1992 թթ. «Ստալինգրադի» վերածված Ստեփանակերտը վերակառուցվել է, իսկ դեռ մինչեւ ադրբեջանցիների հետ հակամարտությունը բնակեցված Շուշին` ոչ: Որովհետեւ Շուշին մարտավարության տեսանկյունից ավելի լավ դիրքում է, քան Ստեփանակերտը, իսկ հայերը վախենում են վերադարձող «շուշալարների»` Շուշիի ադրբեջանցիների տեսքով «խաղաղ կարգավորումից»: Ինչու՞ են հայերն այդքան համառորեն պայքարում օկուպացված տարածքների ազատագրման դեմ: Որովհետեւ ոչ մի խաղաղապահ, հատկապես եվրոպացի, չի կարող ետ պահել իրենց բնակավայրեր վերադարձող կես միլիոն ադբեջանցի գաղթականներին: Իսկ Կարել դե Գուխտի եւ այլ պրոֆեսիոնալ «խաղաղապահների» նման կարծել, որ «օկուպացված տարածքների» ապառազմականացմանը եւ խաղաղպահ կոնտինգենտի տեղակայմանը չի հետեւի գաղթականների զանգվածային վերադարձը, ովքեր երազում են հաշվեհարդար տեսնել հայ «շրջափակողների» հետ, որեւէ հիմք չկա»,- ընդգծել է ռուս քաղաքագետը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |