Մեծ Բրիտանիան նոր դեսպան կունենա Հայաստանում![]() 12 մայիսի 2015 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Հայաստանում դեսպանի պաշտոնում է նշանակել Ջուդիթ Ֆարնվորթին: Նա իր պարտականությունները Հայաստանում կստանձնի 2015-ի սեպտեմբերին: Այդ պաշտոնում Ֆարնվորթը կփոխարինի Քեթրին Լիչին, որն այլ դիվանագիտական պաշտոն կզբաղեցնի: «Ես ուրախ կլինեմ ստանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Դա մեծ արտոնություն է` ծառայել նման հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկրում: Հիմնվելով գործող դեսպանի և դեսպանատան թիմի նվաճումների վրա` ես անհամբեր սպասում են Հայաստանի կառավարության հետ աշխատանքի մեկնարկին` երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար ի նպաստ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի»,-ասել է Ֆարնվորթը: Ջուդիթ Ֆարնվորթը սկսել է դիվանագիտական աշխատանքը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում 1991 թվականին, այս պահին նա գլխավորում է Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունը Ղրղզստանում: Մասնագիտանալով կենտրոնական Եվրոպայի և հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների ոլորտում` Ֆարնվորթը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լատվիայում, Ուկրաինայում և Չեխիայում Մեծ Բրիտանիայի դեսպանություններում: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ` Ջոնաթան Ջեյմս Էյվզ և Քեթրին Ջեյն Լիչ ամուսնական զույգը ստանձնեց պարտականությունները 2012-ի հունվարին: Դեսպանի պարտականությունները նրանք կատարում էին հաջորդաբար` չորս ամիսը մեկ փոխարինելով միմյանց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |