Հայաստանում որոշ դեղերի գները մոտ 50%-ով նվազել են![]() 12 մայիսի 2015 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ից Հայաստանի դեղատներում մի շարք դեղերի գները նվազել են: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ հանդիպումների ընթացքում հորդորել է դեղերի գները զսպող քաղաքականություն վարել: Արդյունքում որոշ դեղերի գներ մոտ 50%-ով նվազել են, կան դեղեր, որոնց գներն ավելի քիչ է նվազել, բայց գործընթացը շարունակական է լինելու, հաղորդում է Tert.am-ը: Բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանն այս առթիվ նշել է, թե նախարարը դեղարտադրողների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել է վերանայել դեղերի գները՝ համապատասխանեցնելով ԵՏՄ-ում գործող դեղերի շուկայական գների հետ: «Որոշ դեղեր էլ կան, որոնց գնի իջեցումը ԵՏՄ-ի հետ կապ չունի, ուղղակի դեղարտադրողները վերանայել են այդ գները եվրոյի և դոլարի կուրսի հետ և գների իջեցում է տեղի ունեցել»,– ասել է նա՝ հավելելով, որ դեղագործական երկու կազմակերպություն վերահաշվարկ են արել և իջեցրել որոշ դեղերի գները։ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է գործադիրի մարտի 26-ի նիստում: Առաջարկվող նախագծով, Հայաստանում առաջին անգամ դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորություն է տրվել՝ կոնկրետ մեխանիզմների սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը: Օրենքներում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում, բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովում, դեղերի շրջանառության ողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված և գործուն մեխանիզմների սահմանում, դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում: Կարդացեք նաև՝ «Դեղերի մասին» նոր օրենքը դեղերի գների պետական կարգավորման հնարավորություն կտա Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |