Վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխվի՝ 10.5%![]() 12 մայիսի 2015 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ-ից հաղորդում են, որ 2015-ի ապրիլին արձանագրվել է 0,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,5% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4,8%: Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը: Ելնելով այդ զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2,5% աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ: Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաև պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում: Մյուս կողմից գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը հնարավորություն կտա 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Ասիական զարգացման բանկը 2015 թ. կանխատեսում է մինչև 4,6 տոկոս գնաճ, իսկ 2016-in այդ ցուցանիշը կդանդաղի` մինչև 4,1 տոկոս։ «Բնական պայմաններում 2015-ին գնաճային ճնշումը զգալիորեն կավելանա թույլ հայկական դրամի պատճառով, որը գտնվում է ռուբլու արժեզրկման ազդեցության տակ, ինչպես նաև երկրի մաքսային սակագները ԵՏՄ-ի նոր ռեժիմներին համապատասխանեցնելու հաշվին», – նշվում է հաղորդագրության մեջ: ԱԶԲ-ի մասնագետները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում դրամավարկային քաղաքականությունը կմնա կոշտ այդ ճնշումների դեմ պայքարելու համար, մինչև այն միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կվերադառնա չեզոք դիրք։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |