Ատոմ Էգոյանը Կանադայի բարձրագույն պարգևն է ստացել13 մայիսի 2015 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևին: Ինչպես նշում է Asbarez-ը, Էգոյանից զատ պարգևի է արժանացել ևս 4 արվեստագետ` կոմպոզիտոր, նվագավար Ուոլթեր Բոդրոն, դերասանուհի Դիանա Լեբլանը, երգիչ, երգահան Սառա ՄքԼահանը, պրոդյուսեր Էռ Էյջ Թոմփսոնը, հայտնում է Tert.am-ը: Էգոյանը ծնվել է 1960թ.-ին՝ Կահիրեում։ 1962թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ էլ կրթություն է ստացել ու երիտասարդ տարիներից պիեսներ գրել։ 1984թ.-ին նրան մեծ հաջողություն բերեց առաջին ֆիլմը՝ Next of Kin-ը, իսկ հետագայում նկարահանած 13 ֆիլմերի շնորհիվ ռեժիսորը համաշխարհային հռչակ ստացավ Աղբյուրը մանրամասնում է, որ պարգևից զատ մրցանակակիրներից ամեն մեկը կստանա 25.000-ական դոլար: Հայտնի է, որ պարգևատրման արարողությունը կայանալու է մայիսի 29-ին` Օտտավայում: Էգոյանի ամենահայտնի ֆիլմերից է «Արարատը»: Ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ 2002թ.-ին Կանադայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ ընտրված «Արարատ» ֆիլմի միջոցով աշխարհում և Թուրքիայում ցեղասպանության թեման ևս մեկ անգամ օրակարգ բերվեց։ Նրա ֆիլմերից շատերում դերակատարում ունի կինը՝ Արսինե Խանջյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |