Առէկսիմբանկն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով13 մայիսի 2015 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով: Մայիսի 11-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ` 1 տարի և ավել ժամկետով Գլխամասային գրասենյակում 75x310x435 և 125x310x435 չափերի պահատեղեր վարձակալող հաճախորդներին Բանկը տրամադրում է 25% զեղչ, ինչպես նաև VISA Classic payWave վճարային քարտ` 2 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի, հաճախորդի կողմից նշված արժույթով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջին հայաստանյան բանկն է, որը սկսեց ընդունել և թողարկել VISA PayWave մեկ հպումով վճարային քարտեր: Այս տեխլոնոգիան թույլ է տալիս կատարել ակնթարթային վճարումներ առանց քարտը դրամապանակից հանելու` ընդամենը մոտեցնելով այն ոչ կոնտակտային հաշվարկային սարքին: Մինչև 10 հազ. դրամ գնումների դեպքում հաճախորդից չի պահանջվում մուտքագրել պին-կոդը: Վերոնշյալ հնարավորությունները առայժմ հասանելի են մայրաքաղաքի 23 առևտրային կետերում, հետագայում դրանց թիվը կավելանա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |