Հետազոտություն. ՀՀ դպրոցական կրթական համակարգն աշխարհում արդյունավետությամբ 50-րդն է13 մայիսի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հատուկ հետազոտություն է անցկացրել`գնահատելու համար դպրոցական կրթության արդյունավետությունը տարբեր երկրներում: Հիմք են ծառայել աշխարհի 76 պետություններում անցկացված թեստային ստուգումները մաթեմատիկայից և բնագիտությունից: Հետազոտության արդյունքներով Հայաստանի դպրոցական կրթական համակարգը 50-րդ տեղում է հայտնվել: Ընդ որում Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Թուրքիային, որը 41-րդ տեղում է: Վրաստանն ու Իրանը զբաղեցրել են 59-րդ և 51-րդ հորիզոնականները համապատասխանաբար: Ադրբեջանն ընդհանրապես ընդգրկված չի եղել հետազոտության մեջ: Աշխարհում ամենաարդյունավետ դպրոցական համակարգ ունեցող երկիր է ճանաչվել Սինգապուրը: Թեստերը ցույց են տվել, որ լավագույն արդյունքները ցույց են տալիս Ասիայի երկրների դպրոցականները: Երկրորդ տեղում են Հոնկոնգի ներկայացուցիչները, հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը: Եվրոպական պետություններից ամենաբարձր ցուցանիշն ունի Ֆինլանդիան` 6-րդ տեղը, Ռուսաստանը 34-րդն է: Վարկանիշի վերջին հորիզոնականում Գանան է: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Co-operation and Development, OECD) զարգացած երկրների միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը ճանաչում է ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության սկզբունքները: Ստեղծվել է 1948-ին որպես Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպություն (Organisation for European Economic Co-operation, OEEC) Եվրոպայի տնտեսական վերակառուցման նախագծերի համակարգման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |