Գերմանիայի Մայնցի խորհրդարանի խմբակցությունները Ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել13 մայիսի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ բանաձևով հիշեցրել են Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի հետ կատարված ոճրագործությունները: Գերմանական Die Welt պարբերականը հայտնում է, որ խմբակցությունների խոսնակներն իրենց խոսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի նպաստելը համերաշխությանը, փոխըմբռնմանն ու իրազեկմանը»: Բանաձևում նշվում է, որ խորհրդարանականները կողմ են հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Բանաձևը կոչ է անում հիշել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Խորհրդարանի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրության արարքը, որը հանգեցրեց 1,5 մլն հայերի բնաջնջմանը։ «Խմբակցությունները ցավում են դրանում Գերմանական ռեյխի, որը, չնայած սպանությունների և տեղահանությունների մասին ունեցած հստակ տեղեկություններին, չփորձեց վերջ դնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությանը, ունեցած անփառունակ դերակատարության համար»,- նշվում է բանաձևում, հաղորդում է ArmenianGenocide100.org-ը: Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ է գումարվել, որի ժամանակ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցը: Հարցի շուրջ քվեարկությունը հետաձգվեց մինչև հունիս: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |