Մոսկվայի դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը

Մոսկվայի դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեֆտ» նավթային ընկերության գործով անցնող հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան:

Քննիչի միջնորդագրի համաձայն՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը հաստատվել է մինչև հուլիսի 28-ը, սակայն փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Այդ ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր առգրավել, ինչպես նաև մի շարք քննչական գործողություններ անցկացնել, սակայն հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը, գերատեսչությունը չի հստակեցրել: Դատախազը քննության պահանջը հիմնավորված է համարել և հավանություն տվել:

Պաշտպանությունը նշել է, որ վերջին 4 ամսում ոչ մի քննչական գործողություն Հայրապետյանի մասնակցությամբ չի անցկացվել, հետևաբար, հարկ չկա նրան տնային կալանքի տակ պահել:

«Տուժածներն արդեն հարցաքննվել են, առերեսումներն անցկացվել են, ուստի Հայրապետյանը ոչ մի կերպ չի կարող նրանց վրա ճնշում գործադրել»,-հայտարարել է փաստաբանը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---