Ճարտարագիտական կրթության թեմայով գիտագործնական սեմինար «Այբ» դպրոցում13 մայիսի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում կայացավ «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար: Սեմինարի նպատակն էր օգնել ուսուցիչներին LEGO® Education-ի տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ և նրանց ներգրավել այս ոլորտներում: Միջոցառումը սկսվեց լիագումար նիստով, որում բացման խոսքով հանդես եկան «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում LEGO® Education-ի կրթական ծրագրերի տնօրեն Օլգա Լոմբասը և «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի նախագահ Ռուբեն Հարությունյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի՝ 21-րդ դարի կրթությունը պետք է հնարավորություն ընձեռի երեխաներին սովորելու խնդիրներ լուծել և փորձարկումներ իրականացնել. «Այն պետք է զարգացնի երեխաների ստեղծագործական ունակությունները, մոտիվացնի և ուղղորդի: Նման միջոցառումներն ուղղված են դպրոցներում ուսումնական գործընթացների բարելավմանը»: «Արագորեն փոփոխվող ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է առաջընթացին համընթաց շարժվել բոլոր, այդ թվում՝ տեխնոլոգիաների ոլորտում: Դա հնարավոր կլինի, եթե դպրոցում ներդրվեն դասավանդման նորարարական, ստեղծագործականությունը խթանող մեթոդներ, իսկ երեխաները վաղ տարիքից ծանոթանան տեխնոլոգիական հնարավորություններին ու լուծումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ այն առնչվում է երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի՝ կրթությանը, տեխնիկական առաջընթացին և նորարարական մտածելակերպին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Զեկույցներին հաջորդեցին վարպետության դասերը՝ նախատեսված տարրական ու միջին դպրոցների ուսուցիչների համար: Միջոցառումն ուղեկցվեց LEGO Education ընկերության կրթական տեխնոլոգիաների գործնական ցուցադրությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին «Այբ» կրթական հիմնադրամը, «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, LEGO Education ընկերությունը: Միջոցառման գործընկերներն էին ՀՀ ԿԳ նախարարությունը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |