Թուրք մտավորական. Թուրքիայի վարչապետն օրը 5 անգամ Մերկելին խնդրում էր չճանաչել Ցեղասպանությունը 13 մայիսի 2015 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանություն փաստի ճանաչումը մարդ լինելու չափանիշն է և Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, այսօր՝ մայիսի 13-ին, ասուլիսի ժամանակ ասել է գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն. նա Թուրքիայից փախել է իր հայացքների համար և բնակություն հաստատել Գերմանիայում: «Ես էլ եմ մեղսագործության մեջ մեղավոր, քանի որ իմ նախնիները նույնպես մասնակցել են ցեղասպանությանը: Ցեղասպանությունն այժմ ևս շարունակվում է, Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող մարդիկ ապրում են այնպես, ինչպես դա չի եղել»,- ասել է Բուրգուջուօղլուն և հավելել, որ Թուրքիայի արևելյան հատվածը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության ամենազարգացած վայրն էր: Թուրքիան այսօր էլ դեռ չի հասել այն մակարդակին, ինչ կար Արևմտյան Հայաստանում մինչև 1915 թվականը: Պատգամավորի խոսքով՝ Բունդեսթագում շրջանառվող օրինագծում «ցեղասպանություն» բառը գոյություն չունի և շատ լղոզված է: «Թեև իմ կուսակցության ներկայացրած հայտարարությունում «ցեղասպանություևն» եզրույթն առկա էր», ասել է նա, գրում է Tert.am-ը: Գերմանաբնակ թուրք պատգամավորը նկատել է, որ յուրաքանչյուրն իր բառով ասում է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն էին, առանց օգտագործելու այդ եզրը: Մանրամասն նկարագրում են ոճրագործություն՝ առանց ասելու, որ ցեղասպանություն է: Բուրգուջուօղլուն հայտարարեց. «Դավութօղլուն վերջին ժամանակներում օրը հինգ անգամ զանգահարում է Անգելա Մերկելին, խնդրելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական կառավարության համար դա շատ կարևոր է, բայց ի վերջո, իրերը պետք է կոչել իրենց անուններով, դա ցեղասպանություն է»: Նա նաև ասել է, որ պետք է միասնական փաստաթուղթ շրջանառվի: Խոսելով ժամկետների մասին՝ հստակեցրել՝ իրենց ընդդիմախոսները ցանկանում են, որ օրինագիծը մի քանի տարի շրջանառվի Բունդեսթագում: «Եթե կառավարությունը չցանկանա, ոչինչ չի ստացվի»,- ասել է Բուրգուջուօղլուն: Գերմանիայի Բունդեսթագում շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող երեք նախագիծ, որոնք ուղարկվել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Նախագծերը քննարկվելու են նաև Մարդու իրավունքների և Եվրոպայի հարցերով հանձնաժողովներում: Մի նախագիծը ներկայացված է Ձախերի կողմից, մյուսը` Կանաչների, և երրորդ միասնական նախագիծը` իշխող կոալիցիայի կողմից: Բանաձևի շուրջ համաձայնության և վերջնական քվեարկության մասին հստակ ժամկետներ չեն նշվում: Ապրիլի 24-ին Բունդեսթագի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանության հարոցով քննարկմանը ներկա է եղել նաև կանցլեր Անգելա Մերկելը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |