Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը14 մայիսի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի վերջինիս հետ որպես պետության: Իսրայելը հիասթափված է այս որոշումից: Տարածաշրջանում Վատիկանի գործունեության մասին համաձայնագրում հստակեցում կարվի, որ համաձայնագիրը ընդունվել է Պաղեստինի պետության, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատվիրակության կողմից, ինչպես նշված էր նախկինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պայմանագրի ստորագրումից հետո Վատիկանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Պաղեստինի հետ: «Այո, սա պաշտոնական ճանաչում է առ այն, որ այդ պետությունը գոյություն ունի»,-ասել է լրագրողներին Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Ինչպես հայտնել է AP գործակալությունը, մեկ տարի առաջ Հռոմի պապի ծրագրում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին անվանել էին Պաղեստինի պետության նախագահ, սակայն, նշում է գործակալությունը, մինչ օրս պաշտոնական ճանաչում չէր եղել: Իսրայելի ԱԳՆ-ն հիասթափությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |