Կալիֆորնիայի համալսարանը հրաժարվել է Թուրքիայում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց14 մայիսի 2015 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի ուսանողական խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքում որոշում է կայացվել հրաժարվել թուրքական կառավարության պարտատոմսերում ու արժեթղթերի փաթեթներում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց, գրում է asbarez.com-ը։ «Թուրքական պարտատոմսերում 72.6 մլն դոլար ներդնելը կնշանակի, որ Կալիֆորնիայի համալսարանն աջակցում է մարդու իրավունքների ոտնահարմանը, որը թուրքական կառավարությունը հերքում է արդեն մեկ դար: Քվեարկության նման ելքը ցույց է տալիս, որ Կալիֆորնիայի համալսարանը դեմ է ցեղասպանության պես ոճրագործություններին»,- ասել է հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Պետրոս Քեոսոյանը, հայտնում է Tert.am-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ Ռիվերսայդը Կալիֆորնիայի համալսարանի 5-րդ մասնաճյուղն է, որը թրքամետ ներդրումները կանխող բանաձև է ընդունում: Մայիսի սկզբին Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև ընդունեց Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար: «Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել էր համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝ նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը: «Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որը մերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք է ներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը և Կալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա: Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |