Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մերժվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը14 մայիսի 2015 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մայիսի 13-ին լսումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով։ Ինչպես փոխանցում է La Vanguardia իսպանական պարբերականը՝ Սենատը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Նիստի ժամանակ քվեարկության է դրվել միջնորդագիր՝ ուղղված Ւսպանիայի կառավարությանը, որում կոչ է արվում հստակ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, հայտնում է Tert.am-ը: Մայիսի 4-ին այն Սենատի դիտարկմանն էր ներկայացրել կատալոնական Entesa քաղաքական միավորումը: Այդուհանդերձ, միջնորդագրի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ` 130-ը, իսկ 68-ը ձեռնպահ է մնացել: Դեմ է քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը (Parlamentario Popular, PP), որը Սենատում մեծամասնություն է կազմում, ինչի արդյունքում էլ միջնորդագիրը մերժվել է: Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները միասնական կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը: Ապրիլին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջեց ճանաչել այն, ինչպես նաև կոչ արեց «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Մարտի 30-ին իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, դրանից առաջ՝ մարտի 17-ին Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: 2014-ի հունիսին Իսպանիայի՝ հիմնականում բասկերով բնակեցված Նավարա ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն Իսպանիայում՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |