Կարսի քաղաքապետը մտադիր է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը16 սեպտեմբերի 2006 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հետաձգվել է Կովկասի Մշակույթի փառատոնի կոնֆերանսը, որը ծրագրվում էր անցկացնել Կարսում: Այդ մասին հայտարարել է Կարսում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովը: Նրա խոսքերով, դրա պատճառ է հանդիսանում Հայաստանից ժամանած ֆոլկլորային խմբի եւ ադրբեջանցի ներկայացուցիչների ընհարումը: Արդյունքում Ադրբեջանից ժամանած ֆոլկլորային խումբը «բողոք է հայտնել Կարսի քաղաքապետարանին», եւ լքել է Թուրքիան: Նշելով, որ նա հանդիպել է Կարսի քաղաքապետի հետ, Հ. Զեյնալովը հայտնեց, որ քննարկումների ժամանակ քաղաքի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, ինչից հետո կձգտի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը: Կոնֆերանսը ծրագրվում էր անցկացնել վաղը: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Կարսի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ կշարունակի գործնեությունը հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ եւ անպայման կհասնի դրան, հայտնում է ԱՊԱ-ն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |