Հայկական նոր սթարթափը կօգնի լրագրողներին որակյալ կոնտենտ ստեղծել14 մայիսի 2015 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայկական նոր PR Craft սթարթափը կօգնի լրագրողներին և բլոգերներին արագ ու հեշտ գտնել հրապարակման արժանի ինֆորմացիա իրենց հետաքրքրող թեմաներով աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ստանալ փորձագիտական կարծիքներ այս կամ այն իրադարձության կամ երևույթի մասին։ Աշխատանքը ԶԼՄ-ների հետ իրականացվում է մի քանի ուղղություններով: Սկզբնական փուլում կայքում գրանցվում են «նյուզմեյքերները»` PR մասնագետները, քաղաքական և հասարակական գործիչները, բիզնեսմենները, տարբեր ոլորտների էքսպերտները կամ պարզապես սովորական մարդիկ գրանցվում են PRcraft-ում և նկարագրում, թե ինչ նորություններ, տվյալներ, նյութեր կամ կարծիքներ ունեն, որոնք կարող են հետաքրքրել լրագրողներին։ «Նյուզմեյքերների» համար նախատեսված են հատուկ գործիքներ և հնարավորություններ: Լրագրողներն ու բլոգերները գրանցվում են PRcraft-ում և որոնման համակարգի միջոցով փնտրում հրապարակման արժանի ինֆորմացիա իրենց հետաքրքրող թեմաներով։ PRcraft-ի որոնման համակարգը հնարավորություն է տալիս ֆիլտրել նյութերն ըստ կատեգորիաների, ռեգիոնների, տեքստում կամ վերնագրում օգտագործված բառերի և այլն։ Բացի որոնման համակարգից, PR Craft–ն ունի նաև ինֆորմացիայի հայցման համակարգ, որի միջոցով լրագրողներն ու բլոգերները կարող են տեղյակ պահել նյուզմեյքերներին իրենց հետաքրքրող թեմաների մասին և նրանցից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա կամ փորձագիտական մեկնաբանություն: Հարցազրույցների համակարգը թույլ է տալիս որևէ թեմայով տարբեր հարցերի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ ստանալ. լրագրողները կարող են պատրաստել հարցազրույցի հարցեր, որոնց կկարողանան պատասխանել հետաքրքրված նյուզմեյքերները։ Այս գործիքը կոչված է օգնելու լրագրողներին ստանալ բազմակողմանի և ամբողջական ինֆորմացիա՝ բազմակիորեն խնայելով իրենց ժամանակը։ Ընթերցեք նաև. Հայաստանյան սթարթափները. Որքան մասշտաբային ես մտածում, այնքան մեծ է շուկան Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |