Ամերիաբանկը շարունակում է ֆինանսավորել ջերմոցային տնտեսությունները14 մայիսի 2015 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկը` ջերմոցային տնտեսություններն Ամերիաբանկի ուշադրության կիզակետում են: Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5 հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Ջերմոցի կառուցումը «Արմյանսկիյ ՈՒրաժայ ՍՊԸ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014թ.-ից: Ընդհանուր առմամբ կատարվել են 30 հա հողային աշխատանքներ, սակայն, ինչպես նշվեց, առայժմ գործարկվելու է միայն 10.5 հա մակերեսով ջերմոց: Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ և վարունգ, որը գրեթե ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նշենք, որ այս ջերմոցային տնտեսության բացմամբ կստեղծվի 300 աշխատատեղ: Գյուղատնտեսությունը 2010թ.-ից հանդիսանում է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը: 2014թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը և, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |