Կանադայի Սենատը վերահաստատել է՝ պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը14 մայիսի 2015 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր՝ 2002 թվականի հունիսին ընդունած բանաձևը, հաղորդում է Horizon Weekly-ն: «Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալի հետ, ձախողման լուրջ վտանգի է ենթարկում սեփական պատմությունից իրեն ազատելու հնարավորությունը»,- հայտարարության մեջ ասել է սենատոր Թանհ Նայի Նգոն: Բացի այդ նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «ծանրագույն հանցագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»: Նշելով, որ Կանադայի խորհրդարանը անտարբեր չի մնացել Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կոտորածների նկատմամբ, Նգոն ասել է. «Մենք պետք է քաջալերենք արդարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունն ու ժողովուրդների խաղաղ համակեցությունը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիվ է խոսել այս պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և վերահաստատելու մեր անփոփոխ հանձնառությունը 44 բանաձևին, որն ընդունվել է 2002 թվականի հունիսին»: Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը ևս անդրադարձել է Ցեղասպանության փաստին և ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին ու դահլիճում ներկա հայ համայնքի մյուս ներկայացուցիչներին: Մյուս սենատորներն իրենց աջակցությունն են հայտնել նրանց: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցանկը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |