Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպն Amazon-ի 2015-ի ապրիլի լավագույն գիրքն է![]() 14 մայիսի 2015 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ալին Օհանեսյանի՝ Ցեղասպանության մասին պատմող «Օրհանի ժառանգությունը» վեպը ճանաչվել է Amazon-ի 2015 թվականի ապրիլ ամսվա լավագույն գիրքը: Այն նույն շարքում էր այնպիսի հեղինակավոր գրողների աշխատանքների հետ, ինչպիսին է Թոնի Մորիսոնը: Վեպն արժանացել է բարձր գնահատականների բազմաթիվ գրախոսականներում, մասնավորապես՝ New York Times, Elle, Entertainment Weekly պարբերականների կողմից, գրում է ArmenianGenocide100.org-ը: Գրքի հեղինակ Ալին Օհանեսյանն այսօր՝ մայիսի 14-ին, ներկա է գտնվելու Քեմբրիջի Porter Square Books-ում կազմակերպված միջոցառնմանը: Հայկական մշակութային հիմնադրամի և Ամարաս արվեստի դաշինքի համահովանավորությամբ՝ միջոցառումը կլինի անվճար, հաղորդում է Armenian Weekly պարբերականը: Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, վեպը գրելու համար նա 6 տարի հետազոտություններ է անցկացրել, ճանապարհորդել է Օսմանյան կայսրության Սեբաստիա շրջանում: Վեպի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օրհան Թուրքօղլուն պապումահանալուց հետո վերադառնում է Սեբաստիայի շրջանի Քարոդ գյուղ՝մասնակցելու հուղարկավորությանը, և պարզում, որ իր պապը թողել էրընտանեկան տունը բոլորովին անծանոթ Սեդա Մելքոնյանին, ով ապրում է ԼոսԱնջելեսի ծերանոցում: Քեմալին է մնում մի հին լուսանկարչական ալբոմ: Աանարդարությունը շտկելու մտադրությամբ՝ Օրհանը մեկնում է Լոս Անջելես:Այնտեղ նա ոչ միայն բացահայտում է Սեդայի թաքցրած պատմությունն, այլևպարզում, որ Սեդայի անցյալն այժմ սպառնում է քանդել իր ներկան: Եթե Սեդայիպատմությունը բացահայտվեր, այն ընդմիշտ կփոխեր Օրհանի՝ ինքն իր, իրընտանիքի և իր երկրի հանդեպ վերաբերմունքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |